Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Հունաստանի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանն ապրիլի 22-ին ընդունել է Հայաստանում Հունաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսին: Այս մասին հայտնում են ՀՀ ազգային ժողովից:

«Քննարկվել են ՀՀ-Հունաստան բարեկամական հարաբերությունների սերտացմանն ու խորհրդարանական համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր:

Անդրադարձ է կատարվել տարածաշրջանային զարգացումներին»,- ասվում է ԱԺ հաղորդագրության մեջ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն