Մոսկվան մտահոգված է ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումներով. Գրուշկո |azatutyun.am|

azatutyun.am: Մոսկվան մտահոգված է ԵՄ-ին միանալու Երևանի ձգտումներով, այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Գրուշկոն՝ պնդելով, որ Հայաստանը կարող է կորցնել ԵԱՏՄ-ի առավելությունները, եթե Արևմուտքն այդ երկիրը «ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղերի մեջ»։

Գրուշկոն նշել է, որ ԵԱՏՄ-ի անդամակցության շնորհիվ «դինամիկ զարգանում է Հայաստանը, և տնտեսական աճ է նկատվում Երևանի համար բոլոր կարևոր ոլորտներում»։

«Եվ սա հսկայական ակտիվ է, որը Հայաստանը կարող է կորցնել, եթե Արևմուտքը նրան ներքաշի իր աշխարհաքաղաքական խաղի մեջ՝ փորձելով պոկել Հայաստանը Ռուսաստանից և այլ բնական դաշնակիցներից», – նախազգուշացրել է ՌԴ փոխարտգործնախարարը:

Ավելի վաղ՝ մարտի վերջին, Հայաստանի խորհրդարանն ընդունել էր ԵՄ-ին անդամակցության գործընթաց սկսելու մասին օրինագիծը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով