Դեսպան Խաչատրյանը և Ֆրանսիայի նախկին նախագահն անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին

Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանն ապրիլի 23-ին  հանդիպում է ունեցել Ֆրանսիայի նախկին նախագահ, ներկայումս՝ Ազգային ժողովի պատգամավոր Ֆրանսուա Օլանդի հետ։ Այս մասին տեղեկացնում է Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունը:
 
Հանդիպման ընթացքում դեսպան Խաչատրյանը նշել է, որ Հայաստանում ջերմությամբ և երախտագիտությամբ են հիշում Ֆրանսուա Օլանդի՝ Ֆրանսիայի նախագահի պաշտոնում Հայաստան կատարած երկու այցերը, որոնք երկու երկրների միջև հարաբերությունների և հայ ու ֆրանսիացի ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդման և զարգացման հարցում նախագահ Օլանդի ստանձնած հանձնառության գործնական դրսևորումներն էին։
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցները հանգամանալից անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին, ինչպես նաև՝ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ռազմավարական նշանակության բոլոր ուղղություններով ակտիվորեն զարգացող համագործակցությանը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն