Հայաստանը շուրջ 49 մլն դրամի աջակցություն կտրամադրի Սիրիային |tert.am|

tert.am: Հայաստանը սոցիալական աջակցություն կտրամադրի Սիրիային՝ առաջին անհրաժեշտության կարիքները հոգալու համար: Համապատասխան նախագիծն ընդգրկված է կառավարության այսօրվա նիստի օրակարգում՝ որպես չզեկուցվող։

Նախագծի շրջանակներում, մասնավորապես, առաջարկվում է  առողջապահական և լաբորատոր նյութերի համար ուղղել 25 մլն 904 հզ. դրամ, կենցաղային և հանրային սննդի նյութերին՝ 23 մլն 8 հզ. դրամ:

Նախագծի ընդունման կապակցությամբ ՀՀ պետբյուջեում կառաջանա 49 մլն դրամի ծախս։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն