Խստացվում է պատասխանատվությունը կաթնամթերքի և միս-մսեղիքի իրացման խախտումների համար. ՍԱՏՄ

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմինը հիշեցնում է՝ համաձայն վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում կատարված փոփոխությունների՝

2025 թվականի ապրիլի 27-ից վարչական պատասխանատվություն է սահմանվում այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք «Կաթնամթերք» ապրանքախմբի տարանջատված մեկուսամասերում չեն ապահովի՝
 
• կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչով կաթնամթերքի՝ առանձնացված սպառողական դարակաշարով տեղադրելը,
 
• «պարունակում է կաթնային յուղի (կաթնային ճարպի) փոխարինիչ» նշումը ընթեռնելի և տեսանելի վայրում փակցնելը:
 
2025 թվականի մայիսի 27-ից վարչական պատասխանատվություն է սահմանվում այն տնտեսվարողների նկատմամբ, որոնք չեն ապահովի մսամթերքի սպանդանոցային ծագումը հաստատող՝ ՀՀ Կառավարության որոշմամբ սահմանված փաստաթղթերի (5-րդ ձև, տեղեկատվական թերթիկ) առկայությունը սպառողին տեսանելի վայրում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով