Օմանի մայրաքաղաք Մասկատում սկսվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների երրորդ փուլը |tert.am|

tert.am: Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու նպատակով Օմանի միջնորդությամբ այդ երկրի մայրաքաղաք Մասկատում սկսվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հաջորդ՝ երրորդ փուլը։ Այս մասին հայտնել է իրանական Tasnim գործակալությունը։ 

Իրանական պատվիրակությունը գլխավորում էր այդ երկրի արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ամերիկյան պատվիրակությունը՝ ԱՄՆ նախագահի հատուկ դեսպանորդ Սթիվեն Վիտկոֆը։ Պետդեպարտամենտի քաղաքականության պլանավորման տնօրեն Մայքլ Անտոնը կգլխավորի տեխնիկական խորհրդատվությունների փորձագիտական ​​խումբը։ Խորհրդատվական հանդիպմանը Իրանը կներկայացնեն փոխարտգործնախարարներ Մաջիդ Թախտ-Ռավանչին և Քազեմ Ղարիբաբադին։ 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով