Ընդդիմադիր խմբակցություններին կվերապահվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամից 2-ին առաջադրելու իրավունք. Միրզոյան |aysor.am|

aysor.am: Խորհրդարանում երկրորդ ընթերցմամբ քննարկվում է «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու և կից ներկայացրած նախագծերի փաթեթը:

Փաթեթի հեղինակ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը նշեց, որ առաջինից երկրորդ ընթերցում կատարվել են փոփոխություններ՝ մասնավորապես թվարկելով 3 առաջարկ, որոնք կնպաստեն կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն ավելի թափանցիկ և անկախ դարձնելուն:

«Ընդդիմադիր ֆրակցիաներին կվերապահվի կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի 5 անդամից 2-ին առաջադրելու իրավունք: Այսպես՝ կլինեն երկու ընդդիմադիր թեկնածու, մեկին կառաջադրի կառավարող ֆրակցիան, մեկին կառավարությունը, մեկին էլ ԲԴԽ-ն: Սա հնարավոր տարբերակ է, որ կառավարող քաղաքական ուժը որևէ վերահսկողություն չունենա ոչ միայն ընթացիկ գործունեության առումով, այլև կազմի ձևավորման հարցում: Սա չափազանց ժողովրդավարական առումով մեծ ձեռքբերում է»,– ասաց ԱԺ նախագահը:

Մյուս փոփոխությունը վերաբերում է հանձնաժողովում նախագահի թեկնածու առաջադրելուն: Առաջին ընթերցման ժամանակ այդ իրավունքը վերապահվել էր կառավարությանը, մինչդեռ երկրորդ ընթերցմամբ այս դրույթը փոփոխությունների է ենթարկվել.

«Նոր մշակված տարբերակով հանձնաժողովի 5 անդամներն իրենց կազմից կընտրեն նախագահ: Սա ևս կորված է մարմնի անկախության բարձրացնելուն», – ասաց նա:

Միրզոյանը նաև նշեց, որ խմբակցություններն իրենց առաջադրած և արդեն իսկ ընտրված անդամների հետկանչի հնարավորություն չեն ունենա:

«ԱԺ-ն նոր թեկնածու կարող է առաջադրել և ընտրել միայն տվյալ հանձնաժողովի անդամների ընդհանուր եզրակացության հիման վրա», – ասաց Միրզոյանը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով