Երդվյալ ատենակալների ինստիտուտը կարող է արդյունավետ լինել առանձնապես ծանր հանցագործությունների գործերով․ Սրբուհի Գալյան |armenpress.am|

armenpress.am: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը խոսեց Հայաստանում երդվյալ ատենակալների ինստիտուտի հնարավոր ներդրման հնարավորության մասին՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը։ Լրագրողների հետ ճեպազրույցում նախարարը նշեց, որ անհրաժեշտ է նախ բացահայտել ինստիտուտի հնարավոր դրական և բացասական կողմերը։ Ըստ Գալյանի՝ միայն այդ վերլուծությունից հետո հնարավոր կլինի որոշում կայացնել՝ արդյոք Հայաստանը պետք է ներդնի երդվյալ ատենակալների համակարգ, թե ոչ։

«Առաջին հայացքից կարող եմ ասել, որ երդվյալ ատենակալների ինստիտուտը որոշակի կոնկրետ դեպքերում կարող է օգտակար լինել։ Այսինքն՝ անհրաժեշտ է այդ ինստիտուտը ինտեգրել ոչ թե բոլոր գործերի պարագայում, այլ միայն որոշակի դեպքերում, օրինակ՝ առանձնապես ծանր հանցագործությունների քննության ժամանակ։ Կարծում եմ՝ այս տարբերակը կարող է լինել արդյունավետ՝ որպես պրոֆեսիոնալ դատավորին օժանդակող լրացուցիչ միջոց»,- ասաց Գալյանը։ 

Նախարարը ընդգծեց, որ քննարկումները կանցկացվեն նաև նոր Սահմանադրության տեքստի մշակման շրջանակներում, հաշվի առնելով նոր Սահմանադրությամբ սահմանվող դատական իշխանության ձևավորման և Բարձրագույն դատական խորհրդի կազմակերպման սկզբունքները։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով