Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ժամանել է Հայաստան

Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլին ժամանել է Հայաստան։ Այս մասին տեղեկանում ենք Վրաստանի նախագահի ֆեյսբուքյան գրառումից։

Ինչպես պարզ է դառնում գրառումից՝ այցի ընթացքում նա հանդիպումներ կունենա ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։ Նախատեսվում է նաև հանդիպում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Կաթողիկոս հետ։

«Վրաստանի և Հայաստանի միջև պատմականորեն գոյություն ունեցող սերտ հարաբերություններ կան, և ուրախ եմ, որ իմ առաջին միջազգային այցերից մեկը հենց մեր հարևան երկրում է իրականացվում։», – նշել է Վրաստանի նախագահը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև