Գյումրիում վթարի հետևանքով 5 հոսպիտալացվածներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության. ԱՆ

Այսօր Գյումրիում տեղի ունեցած խոշոր ավտովթարի հետևանքով տուժել և հոսպիտալացվել է 5 քաղաքացի: Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը:
 
«Վիրավորներից 4-ի առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության, որից մեկը երեխա է՝ բազմակի կոտրվածքներով: Ցավոք, 1-ի կյանքը փրկել չի հաջողվել»,- ասված է հաղորդագրության մեջ:
 
Հիշեցնենք՝ ՆԳՆ-ից տեղեկացրել էին, որ Գյումրիում վթար է տեղի ունեցել ահազանգով դեպքի վայր մեկնող փրկարար ծառայության ավտոմեքենայի մասնակցությամբ, իրար են բախվել 5 տրանսպորտային միջոց: Պատահարի հետևանքով վեց անձ, այդ թվում՝ երեք փրկարարական ծառայող, տեղափոխվել է բժշկական հաստատություններ։ Ավտոմեքենաներից մեկի վարորդը, ստացած մարմնական վնասվածքների հետևանքով, մահացել է։ Դեպքի առիթով նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանգամանքները նախաքննությամբ պարզվում են։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով