«Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ է մահացել |azatutyun.am|

azatutyun.am: Ապրիլի 28-ին մահացել է «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի դատապարտյալ, ինչպես հաղորդում է «Ազատություն» լրատվամիջոցը՝ հայտնել են Արդարադատության նախարարությունից:

Նշվում է, որ ապրիլի 26-ին՝ ժամը 09:30-ի սահմաններում, «Արմավիր» ՔԿՀ-ի դատապարտյալ Ա. Մ.-ի առողջական վիճակի վատթարացման պատճառով շտապօգնություն է կանչվել, և վերջինս տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:

«Դատապարտյալը գտնվել է ոչ թե պատժախցում, այլ խցում և եղել է միայնակ: Դատապարտյալի առողջական վիճակի վատթարացումը հայտնաբերել է անվտանգության աշխատակիցը, որից հետո կանչվել է շտապ օգնություն, և դատապարտյալին տեղափոխել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն», – հայտնել են գերատեսչությունից:

Այս տարվա չորս ամիսների ընթացքում սա արդեն 11-րդ մահն է բանտերում:

Լուսանկարը՝ Giles Clarke/Getty Images։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով