Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանն իր ֆեյսբուքյան էջում գառում է կատարվել։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է․
Սիրելի հայրենակիցներ, այսպիսով` Ամուլսարի պահապան ջերմուկցիները ևս անում են իրենց քայլը։
«Սեպտեմբերի 14-ին Ջերմուկ առողջարանային քաղաքի բնակիչները մեծ ավտոերթով գնում են միանալու մայրաքաղաք Երևանում նախատեսվող մեծ քայլերթին` նվիրված Ամուլսարի փրկությանը ։
Կոչ ենք անում միանալ այդ խաղաղ ակցիային, որը ուղղված է լինելու ոչ թե ընդդեմ Հայաստանի Հանրապետության, այլ հանուն ինքնիշխան և մաքուր հայրենիքի։
Ամուլարի պահապան ջերմուկցիները դեռ հեղափոխության առաջին օրվանից մասնակցել և աջակցել են այսօրվա կառավարությանը հանձինս վարչապետ Նիկոլ Փաշինյանի։
Այսպիսով, մեր պայքարը ոչ թե ուղղված է ընդդեմ կառավարության, այլ հեղափոխության տրամաբանական շարունակությունն է ։
Ամուլսարը հայրենիք է, ուստի հայրենիքի փրկության ճանապարհին մենք այլևս ետ քայլ չունենք ։
Ավտոերթը կմեկնարկի Ջերմուկի Տաքսիների Կանգառ հրապարակից սեպտեմբերի 14֊ին ժամը 12։00
Մենք գնում ենք միանալու մեր հազարավոր քույրերին և եղբայրներին, ովքեր հայրենիքի կարևորության գիտակցումով դուսր են գալու խաղաղ քայլերթի՝ ի աջակցություն Ամուլսարի փրկության։
Բոլոր հայրենասեր և հայրենատեր մարդկանց մասնակցությունը անչափ կարևոր է ։
Ամուլսարը սար է մանլու և վերջ»։