ՀՀ վարչապետը շնորհավորել է Կանադայի նորընտիր կառավարությանն ընտրություններում տարած հաղթանակի առթիվ

ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը ջերմորեն շնորհավորել է Մարք Քարնին և Կանադայի Լիբերալ կուսակցությանը Կանադայի դաշնային ընտրություններում տարած հաղթանակի կապակցությամբ։ Այս մասին գրել է վարչապետը իր X-ի սոցիալական հարթակում։

«Հայաստանը բարձր է գնահատում Կանադայի հետ ունեցած հարաբերությունները, որոնք հիմնված են բարեկամության և ընդհանուր արժեքների վրա։ Ակնկալում ենք մեր փոխշահավետ համագործակցության հետագա խորացում և ամրապնդում», – նշված է ՀՀ վարչապետի ուղերձում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով