ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դեէսկալացիայի համար իր օգնությունն է առաջարկել Հնդկաստանին և Պակիստանին |tert.am|

tert.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշն իր օգնությունն է առաջարկել՝ թուլացնելու լարվածությունը Հնդկաստանի և Պակիստանի միջև։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է նրա խոսնակ Ստեֆան Դյուժարիկը։

Նրա խոսքով, Գուտերեշը հեռախոսազրույցներ է ունեցել Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆի և Հնդկաստանի արտգործնախարար Սուբրահմանյամ Ջայշանկարի հետ։

«Գլխավոր քարտուղարը նաև խորը մտահոգություն է հայտնել Հնդկաստանի և Պակիստանի միջև աճող լարվածության կապակցությամբ և շեշտել է, որ անհրաժեշտ է խուսափել առճակատումից, որը կարող է հանգեցնել ողբերգական հետևանքների։ Նա առաջարկել է իր բարի ծառայությունները լարվածության թուլացման ջանքերին աջակցելու համար», – լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասել է Դյուժարիկը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով