Կառավարությունը 1 մլրդ 682 մլն դրամ կհատկացնի 17 համայնքի 27 սուբվենցիոն ծրագրի իրականացման համար |armenpress.am|

armenpress.am: ՀՀ կառավարությունը ապրիլի 30-ի նիստում հաստատեց 17 համայնքում ենթակառուցվածքային և սոցիալական նշանակության 27 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման որոշումը։

Նախագծի շրջանակում պետբյուջեից կհատկացվի շուրջ 1 միլիարդ 682 միլիոն դրամ։ Նախագիծը նիստում ներկայացրեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։ 

Ծրագրերը նպատակ ունեն խթանել համայնքների զարգացմանը միտված ներդրումային նախաձեռնությունները։ Համաֆինանսավորման արդյունքում կկատարվեն սոցիալ-տնտեսական նշանակության մի շարք աշխատանքներ՝ բարեկարգումից մինչև ենթակառուցվածքների արդիականացում։ 

Ծրագրերի աշխարհագրությունն ընդգրկում է հետևյալ մարզերը՝ Արարատի մարզ – 8 ծրագիր, Արմավիրի մարզ – 6 ծրագիր, Գեղարքունիքի մարզ – 4 ծրագիր ,Լոռու, Կոտայքի, Վայոց ձորի մարզեր –1-ական ծրագիր, Շիրակի և Տավուշի մարզեր՝ 3-ական ծրագիր։ 

Սուբվենցիոն ծրագրերը հիմնականում ուղղված են փողոցների, այգիների, պուրակների, խաղահրապարակների բարեկարգմանը, համայնքային և մշակութային շենքերի նորոգում և կառուցմանը, մանկապարտեզների և հանդիսությունների սրահների բարելավմանը, խմելու, կոյուղու և ոռոգման ջրագծերի կառուցմանն ու նորոգմանը, գիշերային լուսավորության անցկացմանը, բնակավայրերի գազաֆիկացմանը, բազմաբնակարան շենքերի գույքի նորոգմանը՝ էներգախնայող լուծումներով։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև