Վրաստանում դադարեցվել է «Մթավարի» հեռուստաալիքի հեռարձակումը |azatutyun.am|

azatutyun.am: Ավելի քան հինգուկես տարվա գործունեությունից հետո Վրաստանում դադարեցվել է «Մթավարի» հեռուստաալիքի հեռարձակումը, հայտնում է լրատվամիջոցի ղեկավարությունը։

«Մեզ կործանեցին հենց այն մարդիկ, ովքեր մի ժամանակ օգնել էին մեզ կառուցել այս անառիկ պատերը։ Մեր հիմնադիրներից մեկը, անձնական պատճառներով կամ վրեժխնդրությունից դրդված, փակեց «Մթավարի»-ն և դրանով իսկ մեծ ծառայություն մատուցեց ռուսական ռեժիմին»,- ասված է հեռուստաընկերության հայտարարությունում։

Հունվարի 27-ին հեռուստաընկերությունը պնդել էր, որ լրատվամիջոցի համահիմնադիրներից Զազա Օկուաշվիլին «համակարգված կերպով հետևում է ռուսական ռեժիմին բնորոշ ուղուն» և աստիճանաբար փակում է հեռուստաալիքը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն