Ալեքսանդրա Գրիգորյանը դարձել է Ծանրամարտի երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր

Պերուի մայրաքաղաք Լիմայում շարունակվող ծանրամարտի պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնության կանանց 55 կգ քաշային կարգում Ալեքսանդրա Գրիգորյանը (անձնական մարզիչ` Քրիստինե Պետրոսյան) պոկում վարժությունում գլխավերևում պահեց 85 կգ ու 88 կգ:

Այս մասին հայտնում են Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիայից։

«Հրում վարժությունում Ալեքսանդրան բարձրացրեց 116 կգ: Այս վարժությունում նա նվաճեց ոսկե մեդալ:

Երկամարտի 204 կգ արդյունքով` Ալեքսանդրա Գրիգորյանը երիտասարդների աշխարհի առաջնության բրոնզե մեդալակիր է:

Հայաստանի երիտասարդական հավաքականի անդամ Հովհաննես Հովհաննիսյանն (անձնական մարզիչ` Գառնիկ Աբրահամյան) աշխարհի առաջնության պոկում վարժությունում բարձրացրեց 125 կգ և հրեց 155 կգ»,-ասված է հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով