Արտակարգ դրություն Նովոռոսիյսկում |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգստային քաղաքում այսօր արտակարգ դրություն է հայտարարվել ուկրաինական անօդաչու թռչող սարքի հարվածներից հետո: Դրանց հետևանքով, ըստ տեղական իշխանությունների, վնասվել է հացահատիկի տերմինալը և մի քանի բնակելի շենքեր, կա հինգ վիրավոր։

Վնասված հացահատիկի տերմինալի սեփականատեր Delo Group-ը հայտարարել է, որ տարածքում ընթանում են մաքրման աշխատանքներ, և տեղում բռնկված հրդեհը մարվել է։

Ուկրաինայից դեռևս չեն արձագանքել այս հայտարարությանը։ Կիևը մինչ այդ հայտարարել էր, որ անցած գիշեր Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա 183 անօդաչու թռչող սարքով և երկու բալիստիկ հրթիռներով։

Լուսանկարը՝ Getty Images։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով