Կիևը մերժում է եռօրյա հրադադարի առաջարկը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինան այսօր մերժել է ժամանակավոր՝ մայիսի 8-ից 11-ը հրադադար հաստատելու՝ Ռուսաստանի առաջարկը։

«Կիևը պատրաստ է հրադադարի, բայց ոչ թե երեք, այլ 30 օրով», – հայտարարել է Ուկրաինայի նախագահը՝ եռօրյա զինադադարի գաղափարը որակելով «մեծ թատերական ներկայացում»։

Վլադիմիր Զելենսկին նաև ասել է, որ Կիևը չի կարող այլ պետություններին անվտանգության երաշխիքներ տալ, եթե նրանց ներկայացուցիչները մայիսի 9-ին մեկնեն Մոսկվա՝ Հաղթանակի 80-ամյակի տոնակատարությանը մասնակցելու։

«Մենք չենք կարող պատասխանատվություն կրել Ռուսաստանի տարածքում տեղի ունեցողի համար, քանի որ չգիտենք, թե ինչ կանի Ռուսաստանը այդ օրերին», – ասել է Զելենսկին։

Լուսնակարը՝ Getty Images։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով