Զելենսկին կոչ է անում ուժեղացնել Մոսկվայի վրա ճնշումը |azatutyun.am|

azatutyun.am: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, Չեխիա կատարած այցի ժամանակ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ հրադադարը հնարավոր է ցանկացած պահի։ Միևնույն ժամանակ, Զելենսկին կոչ է արել Կիևի դաշնակիցներին մեծացնել ճնշումը Մոսկվայի վրա:

Չեխիայի նախագահ Պետր Պավելի հետ համատեղ մամուլի ասուլիսում ելույթ ունենալով՝ Զելենսկին նշել է, որ եթե էական ճնշում չգործադրվի, Պուտինը որևէ իրական քայլ չի ձեռնարկի ռազմական հակամարտությունը դադարեցնելու համար։

«Այսօր արդեն 54-րդ օրն է, ինչ Ռուսաստանը անտեսել է նույնիսկ ամերիկյան հրադադարի առաջարկը», – նշել է Ուկրաինայի նախագահը, հավելելով, որ նման համաձայնագիրը պետք է տևի առնվազն 30 օր՝ «դիվանագիտությանը իրական հնարավորություն տալու համար»։

Չեխիայի նախագահը կարծիք է հայտնել, որ Ռուսաստանը դեռևս որևէ նշան չի ցուցաբերել, որ ցանկանում է անցնել պատերազմը դադարեցնելու միջոցառումների: «Եթե որևէ մեկը ձեռքում ունի պատերազմը դադարեցնելու բոլոր քարտերը, դա նախագահ Պուտինն է, ով կարող է դա անել մեկ որոշմամբ», – ընդգծել է նա։

Չեխիայի նախագահի հետ հանդիպումից հետո Telegram-ի իր ալիքում Վլադիմիր Զելենսկին նշել է, որ Ուկրաինան և Չեխիան կստեղծեն F-16 կործանիչների համար օդաչուների և ավիացիոն տեխնիկների պատրաստման ուսումնական կենտրոն։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով