Մետրոյի «Սուրմալու» կայարանի հետ կապված «ի հայտ են եկել տեխնիկական խնդիրներ» |civilnet.am|

civilnet.am: Սուրմալու առևտրի կենտրոնի հարևանությամբ նախատեսվող մետրոպոլիտենի միջանկյալ կայարանի էսքիզային նախագծի համար մրցույթը նախատեսվում է հայտարարել մինչև մայիսի վերջ։ Այս մասին հայտարարվեց Երևանի քաղաքապետարանի մայիսի 5-ի աշխատանքային քննարկման ժամանակ։

«Մետրոպոլիտենի հետ քննարկումների ընթացքում ի հայտ են եկել նոր տեխնիկական և անվտանգային խնդիրներ՝ կապված Քրիստափորի կամրջի վիճակի հետ։ Որոշվել է, որ այդ աշխատանքների ծավալները ևս պետք է ներառվեն կայարանի կառուցման ծրագրում, քանի որ կայարանի կառուցումը կարող է էական ազդեցություն ունենալ կամրջի վրա»,- նշեց Երևանի կառուցապատման ներդրումային ծրագրերի իրականացման գրասենյակի ղեկավար Անետա Բաբայանը։

Նրա խոսքով՝ նախագծման աշխատանքները կսկսվեն էսքիզի պատրաստ լինելուց հետո, սակայն մինչև այդ անհրաժեշտ է ներդրողներ գտնել։

Գլխավոր նկարը՝ Երեւանի մետրոպոլիտենի ֆեյսբուքյան էջից։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով