Այրել են Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ ավտոմեքենան

Այրել են Երեւանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ընտանիքին պատկանող ավտոմեքենան։ Այս մասին հայտնում է նույն խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը։

«Այս պահին Մկրտիչ Սեդրակյան փողոցում ենք, հրատապ ահազանգով ժամանաել ենք դեպքի վայր, մեր ավագանու խմբակցության ներկայացուցիչ Գեւորգ Ստեփանյանի ընտանիքի մեքենան հարձակման է ենթարկվել, հրկիզել են մեքենան։ Մեքենայից անտանելի բենզինի հոտ է գալիս։ Գեւորգը պատմեց, որ արթնացել են մեքենային հարվածելու աղմուկից։ Փաստորեն ապակին ջարդել են եւ բենզինը նետել մեքենայի մեջ։ Գեւորգ Ստեփանյանի կնոջ մեքենան է, որով հիմնականում երեխաներին դպրոց է տանում»,- տեսանյութով պատմել է Սուքիասյանը՝ նշելով, որ տեղում աշխատանքներ են իրականացնում ոստիկանները։ Նա հայտարարել է, թե «այս ամենի շահառուն գործող իշխանություններն են»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter