Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերը հարվածել են միմյանց մայրաքաղաքներին |azatutyun.am|

azatutyun.am: Ռուսաստանն ու Ուկրաինան գիշերը անօդաչու թռչող սարքերով հարձակումներ են իրականացրել միմյանց մայրաքաղաքների վրա:

Ռուսական հարվածների հետևանքով Կիևում հրդեհներ են բռնկվել, կա առնվազն 6 վիրավոր: Ուկրաինական անօդաչուների հարձակումից հետո Մոսկվայում վնասներ կամ տուժածներ չեն գրանցվել։

Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտարարել է, որ մայիսի 6-ին՝ տեղական ժամանակով ժամը 22:00-ից հետո, Ռուսաստանի հակաօդային պաշտպանության ստորաբաժանումները խոցել են առնվազն 14 ուկրաինական անօդաչու։

Ռուս պաշտոնյաների փոխանցմամբ՝ անօդաչուները խոցվել են Մոսկվային մոտենալիս։ Քաղաքի հիմնական օդանավակայանները գիշերը երկար ժամանակ փակ են եղել։ Սա վերջին երեք գիշերում Ուկրաինայի երրորդ հարձակումն է Մոսկվայի ուղղությամբ:

Մայիսի 6-ին ռուսական ուժերն առնվազն 13 հարված են հասցրել Զապորոժիե քաղաքին, կա 3 տուժած:

Լուսանկարը՝ Ուկրաինայի նախագահի տելեգրամյան ալիքից, 3 մայիսի, 2025

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով