ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին զսպվածություն ցուցաբերել |news.am|

news.am: ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ է արել Հնդկաստանին և Պակիստանին ցուցաբերել առավելագույն զսպվածություն, հաղորդում է The Guardian-ը։

Գուտերեշը խորը մտահոգություն է հայտնել Պակիստանում և Պակիստանի կողմից վերահսկվող Քաշմիրում Հնդկաստանի ռազմական գործողությունների կապակցությամբ։

«Գլխավոր քարտուղարը խիստ մտահոգված է Հնդկաստանի կողմից վերահսկողության գծի և միջազգային սահմանի երկայնքով իրականացվող ռազմական գործողություններով։ Նա կոչ է անում երկու երկրներին էլ ցուցաբերել առավելագույն ռազմական զսպվածություն», – ասել է նա։

Գլխավոր քարտուղարը նաև հավելել է, որ «աշխարհը չի կարող թույլ տալ ռազմական բախում Հնդկաստանի և Պակիստանի միջև»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն