Արմենուհի Հարությունյանը, Աշոտ Հայրապետյանը և Անահիտ Աբրահամյանն ընտրվեցին ԲԴԽ անդամներ |1lurer.am|

1lurer.am: Հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը ներկայացրեց Բարձրագույն դատական խորհրդի անդամների ընտրության արդյունքները:

Նա հիշեցրեց՝ ՔՊ խմբակցությունը ԲԴԽ-ի անդամի պաշտոնում առաջադրել էր Արմենուհի Հարությունյանի, Աշոտ Հայրապետյանի և Անահիտ Աբրահամյանի թեկնածությունները:

ԱԺ 107 պատգամավորներից քվեարկությանը մասնակցել է 68-ը: Անվավեր քվեաթերթիկներ չեն եղել:

Ձայները բաշխվել են հետևյալ կերպ՝ Արմենուհի Հարությունյան՝ կողմ՝ 68, դեմ՝ 0:

Աշոտ Հայրապետյան՝ կողմ՝ 68, դեմ՝ 0, և Անահիտ Աբրահամյան՝ կողմ՝ 67, դեմ՝ 1: 

Վերջիններս երդվեցին ԱԺ ամբիոնից: 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով