factor.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը երեքշաբթի օրը կայացած հանդիպման ժամանակ գովաբանել է Կանադայի նոր վարչապետ Մարկ Քարնիին՝ նրան անվանելով «շատ տաղանդավոր անձնավորություն, շատ լավ անձնավորություն», գրում է DW-ն։
«Ես սիրում եմ Կանադան», – ասել է Թրամփը Սպիտակ տանը կայացած հանդիպման ժամանակ, ինչը կարող է դիտվել որպես տոնայնության փոփոխություն՝ Կանադան ԱՄՆ 51-րդ նահանգը դարձնելու՝ ավելի վաղ հնչած հայտարարությունների ֆոնին։ Թրամփն ավելի վաղ պնդել էր, որ ԱՄՆ-ն Կանադային տարեկան 200 միլիարդ դոլարի (176 միլիարդ եվրո) չափով, «բացի ռազմական պաշտպանությունից և շատ ավելին տրամադրելուց»։ Կանադայի՝ Միացյալ Նահանգներին միանալու թեման բարձրացվել է Օվալաձև սենյակում հանդիպման ժամանակ, երբ Թրամփը խոստովանել է, որ «տանգոյի համար երկուսն են պետք»։
«Դա իսկապես հրաշալի ամուսնություն կլիներ»,- ասել էր ԱՄՆ նախագահը, սակայն Քարնին Թրամփին ասել էր՝ «ինչպես գիտեք անշարժ գույքի ոլորտում կան որոշ վայրեր, որոնք երբեք չեն վաճառվում», հավելելով, որ Կանադան «չի վաճառվում և երբեք չի վաճառվի»։ «Բայց հնարավորությունը գործընկերության մեջ է և այն, ինչ մենք կարող ենք միասին կառուցել», – ասել է Կանադայի վարչապետը։
«Երբեք մի՛ ասա երբեք», – ժպիտով պատասխանել է Թրամփը։ Սակայն, երբ ԱՄՆ նախագահը նշել է, որ կանադացիները կարող են համաձայնվել միանալ Միացյալ Նահանգներին «որոշակի ժամանակահատվածում», Քարնին բարձրացրել է ձեռքը և ընդհատել նրան․ «Հարգանքով եմ ասում, կանադացիների տեսակետը չի փոխվելու 51-րդ նահանգի հարցում»։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։