Ալիևը մերժել է Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը. Ուշակով |azatutyun.am|

azatutyun.am: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը մերժել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի՝ մայիսի 9-ին Մոսկվա մեկնելու հրավերը, լուրը հայտնել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը։

«Նման հաղորդագրություն ստացանք, որ Ալիևը ցավոք չի ժամանի», – «Ինտերֆաքս»-ի՝ փոխանցմամբ Life պարբերականին ասել է Ուշակովը։

ՌԴ նախագահի օգնականի խոսքով՝ պաշտոնական Բաքուն Ադրբեջանի առաջնորդի Մոսկվա չմեկնելը բացատրել է «Հեյդար Ալիևին նվիրված ներքին միջոցառումներին մասնակցությամբ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter