Վատիկանի Սիկստինյան մատուռի ծխնելույզից սև ծուխ բարձրացավ. Հռոմի պապ չեն ընտրել

Չորեքշաբթի երեկոյան Վատիկանի Սիկստինյան մատուռի ծխնելույզից սև ծուխ բարձրացավ՝ նշանավորելով կարդինալների առաջին անորոշ քվեարկությունը՝ նոր Հռոմի պապ ընտրելու համար։ Այս մասին հայտնում է Reuters լրատվականը։

Քվեարկությունն անցկացվել է փակ համագումարի ընթացքում, որի ժամանակ կարդինալները փակվել էին Սիկստինյան մատուռում։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին ամբողջ աշխարհից ավելի քան 130 կարդինալներ հավաքվել են Վատիկանում և փորձում են նոր քահանայապետի ընտրել։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով