Մայիսի 9-ին, ՀՀ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը, Արարատի մարզպետ Սեդրակ Թևոնյանը, Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանը և մարզի ոլորտային պատասխանատուները կլինեն համայնքի մի շարք բնակավայրերում և կհանդիպեն մայիսի 5-ին տեղացած անձրևի ու կարկուտի հետևանքով տուժած բնակիչների հետ։ Այս մասին հայտնում են Արտաշատի համայնքապետարանից։
Այցերի ժամանակացույցը ստորև։
- Քաղցրաշեն բնակավայր` ժամը 10:00
- Մրգանուշ բնակավայր` ժամը 10:40
- Աբովյան բնակավայր` ժամը 11։20
- Ջրաշեն բնակավայր` ժամը 12։00։