Հայաստանն անկախության պատմության մեջ առաջին մեդալն է նվաճել կարատեի մեծահասակների Եվրոպայի առաջնությունում

Հայաստանի կարատեի տղամարդկանց հավաքականի անդամ Գոռ Ներսիսյանը Եվրոպայի մեծահասակների առաջնությունում դարձել է անկախ Հայաստանի առաջին մեդալակիր կարատեիստը: Այս մասին հայտնում են Հայասրանի Կարատեի Ազգային Ֆեդերացիայից։

«Գոռ Ներսիսյանը տղամարդկանց կումիտեի -84 կգ քաշային կարգում նվաճեց Հայաստանի առաջին եվրոպական մեդալը։

Շնորհավորում ենք Գոռ Ներսիսյանին  և մաղթում նորանոր հաղթանակներ` գալիք առաջնություններում», – նշված է հայտարարությունում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն