Հնդկաստանի և Պակիստանի միջև ամբողջական հրադադար է հաստատվել ԱՄՆ-ի միջնորդությամբ․Դոնալդ Թրամփը

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Հնդկաստանի և Պակիստանի միջև ձեռք է բերվել ամբողջական և անհապաղ հրադադարի համաձայնություն։ Այս մասին նա գրել է Truth Social սոցիալական ցանցում՝ ընդգծելով ԱՄՆ-ի դերակատարումը բանակցություններում։

«Երկարատև բանակցություններից հետո, որոնք անցկացվել են ԱՄՆ-ի միջնորդությամբ, ուրախ եմ հայտնել, որ Հնդկաստանն ու Պակիստանը համաձայնության են եկել ամբողջական և անհապաղ հրադադարի շուրջ։ Շնորհավորում եմ երկու երկրներին՝ ողջամտություն և բարձր ինտելեկտ դրսևորելու համար։ Շնորհակալություն՝ այս հարցին ուշադրություն դարձնելու համար», – գրել է Թրամփը։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պակիստանը ռազմական գործողություն է սկսել Հնդկաստանի դեմ՝ Նյու Դելիին մեղադրելով մայիսի 9-ի ուշ երեկոյան Պակիստանի երեք ավիաբազաների վրա հրթիռներ արձակելու մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաեվ

Թողնել մեկնաբանություն