Լեհաստանը հետ է կանչում Կրակովում Ռուսաստանի հյուպատոսության գործունեության համաձայնությունը |azatutyun.am|

azatutyun.am: Լեհաստանը հետ է կանչում Կրակովում Ռուսաստանի հյուպատոսության գործունեության համաձայնությունը։ Պաշտոնական Վարշավան հայտարարել է, որ նման որոշման համար հիմք են ընդունել անցյալ տարի Լեհաստանի մայրաքաղաքում գտնվող առևտրի կենտրոնում տեղի ունեցած հրդեհում ռուսական կողմի ներգրավվածությունը։

Նախօրեին լեհական իշխանությունները հայտարարեցին, որ 2024 թվականի մայիսին Վարշավայի «Մարիվիլսկա 44» առևտրի կենտրոնում բռնկված հրդեհը ռուսական հետախուզական ծառայություններն են կազմակերպել։

Վարչապետ Դոնալդ Տուսկը X -ում հրապարակած գրառմամբ տեղեկացրել է մի խումբ ձերբակավածների մասին՝ հավելելով, որ մի քանիսին էլ փնտրում են։
«Մենք կգտնենք բոլորիդ»,- հայտարարել է Լեհաստանի վարչապետը։

Ռուսական կողմը դեռևս չի մեկնաբանել լեհական հետախուզական ծառայությունների եզրակացություններն ու Կրակովում հյուպատոսության փակման որոշումը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով