civilnet.am: Վիգեն Էուլջեքչյանը 15 օր հացադուլ է արել, որպեսզի թույլ տան տուն զանգահարի։ Այս մասին ՍիվիլՆեթին հայտնել է 2020-ից ադրբեջանական գերության մեջ գտնվող լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանի կինը՝ Լինդա Էուլչեքչյանը։
«Վիգենն անցած շաբաթ է զանգահարել բանտից։ Խոսել ենք ընդհամենը 3 րոպե»,- ասաց Լինդան։
Վերջին անգամ Լինդան Վիգենի հետ հեռախոսով խոսել էր փետրվարի 21-ին՝ Կարմիր պաչի միջնորդությամբ։ 15-օրյա հացադուլից հետո, թե ինչ վիճակում է Վիգենի առողջությունը՝ Լինդան չգիտի։
«Շատ եմ անհանգստանում։ Սպասում եմ Կարմիր խաչի պատասխանին»,- ասաց Լինդան։
Բաքվի դատարանը լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտել է 20 տարվա ազատազրկման՝ «վարձկանություն», «ահաբեկչություն», «Ադրբեջանի պետական սահմանի ապօրինի հատում» հոդվածներով։
Էուլչեքչյանի հացադուլի մասին ահազանգել էր Հայ որբերի օգնության ընկերության (SOAR) Բուենոս Այրեսի մասնաճյուղի տնօրեն Լուսիանա Մանուկյանը։
Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։