Վիեննաում կկայանա ՀՀ-Ավստրիա առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը

Վիեննայում մայիսի 14-15-ը կկայանա Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստը։ Այս մասին տեղեկանում ենք՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշումից, որը հրապարակված է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։ Ըստ որոշման՝ ՀՀ-ից Ավստրիա պատվիրակություն է գործուղվելու։ 

«Հայաստանի Հանրապետության և Ավստրիայի Հանրապետության միջև առևտրատնտեսական և գիտատեխնիկական համագործակցության հանձնաժողովի 9-րդ նիստին մասնակցելու նպատակով 2025 թվականի մայիսի 14-15-ը Ավստրիայի Հանրապետություն (Վիեննա) գործուղել պատվիրակություն՝ համաձայն հավելվածի»,- ասվում է որոշման մեջ։

Հայկական պատվիրակությունը գլխավորելու է ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Նարեկ Հովակիմյանը։

 

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով