Թրամփը հնարավոր է համարել իր այցը Ստամբուլ՝ մասնակցելու ռուս-ուկրաինական բանակցություններին |azatutyun.am|

azatutyun.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ զրույցում տեղեկացրել է, որ քննարկում է մայիսի 15-ին Ստամբուլ մեկնելու հնարավորությունը՝ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցություններին մասնակցելու համար։

«Մտածում էի՝ գուցե մեկնեմ։ Չգիտեմ՝ որտեղ կլինեմ հինգշաբթի օրը։ Այնքան շատ հանդիպումներ ունեմ, բայց իսկապես մտածում էի [Ստամբուլ] թռչելու հնարավորության մասին», – նախագահ Թրամփի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Առաջիկա օրերին նախատեսված է ԱՄՆ նախագահի այցը Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ, Կատար։

Լուսանկարը՝ Էնդրյու Հարնիկ/Getty Images։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով