Հայկական AI ստարտափ 10Web-ը ProductHunt-ում գործարկել է Website Creation API-ը

Գործընկերային բովանդակություն
Տեսքտը վեբկայքի վերափոխող 10Web ընկերությունն այսօր ProductHunt-ում գործարկել է իր նոր գործիքը՝ 10Web Website Builder API-ը։ Այս API-ը կարճ տեքստային նկարագրությունից վայրկյանների ընթացքում ստեղծում է ամբողջապես ֆունկցիոնալ WordPress կայք՝ հոսթինգի ենթակառուցվածքով, օպտիմիզացված հեռախոսների և օնլայն առևտրի (eCommerce) համար, դարձնելով պրոֆեսիոնալ կայքերի ստեղծումը հասանելի ցանկացած SaaS ընկերության և գործակալության։

Կառուցված լինելով 10Web-ի AI ենթակառուցվածքի հիմքի վրա՝ API-ն ապահովում է․

  • Կայքերի ակնթարթային ստեղծում (կառուցվածք, տեքստ, պատկերներ),
  • WooCommerce-ի հիմքով աշխատող օնլայն առևտրի կայքեր՝ պատվերների և վճարումների կառավարմամբ,
  • White-label drag-and-drop խմբագրիչ։

TechRadar Pro-ն այն գնահատում է որպես «AI կայքերի ստեղծման նոր նշաձող»՝ ընդգծելով, որ ծրագրավորողները հիմա կարող են «ամբողջական WordPress-կայքեր ստանալ՝ պարզապես զրուցելով բոտի հետ»։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով