Հայաստանը դիտարկում է ԱՄՆ-ի առաջարկած խաղաղության նոր ձևաչափերը |civilnet.am|

civilnet.am: Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը չի բացառում տարածաշրջանում խաղաղության նախաձեռնություններին միանալու հնարավորությունը՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ի հետ երկխոսության շրջանակում քննարկվում են խաղաղությանը նպաստող տարբեր ձևաչափեր։ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը, ի պատասխան ՍիվիլՆեթի հարցման, նշել է․ «Ամերիկյան կողմի հետ երկխոսության շրջանակներում քննարկվում են տարբեր թեմաներ. ինչպես ձևավորված ռազմավարական գործընկերությունը, այնպես էլ տարածաշրջանում խաղաղության հաստատմանը նպաստող նախաձեռնությունները, իհարկե, կարող են նոր հնարավորություններ տալ»:

Ավելի վաղ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ Հայաստանը, Ադրբեջանը, Լիբանանը, Սիրիան և Լիբիան կարող են միանալ խաղաղության Աբրահամյան համաձայնագրերին։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով