Տեղի է ունեցել Հանրային խորհրդի երկրորդ նիստը՝ նվիրված պետական գնումների հիմնախնդիրներին

Տեղի է ունեցել Հանրային խորհրդի երկրորդ նիստը՝ նվիրված պետական գնումների հիմնախնդիրներին․ տեղեկանում ենք խորհրդի ֆեյսբուքյան էջից։

Մասնակցել են ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության փոխնախագահ Ներսես Կարամանուկյանը, Հանրային խորհրդի անդամ Վազգեն Ղազարյանը, ՀԱԳՄ փոխնախագահ, «Անտարես» հոլդինգի գլխավոր գործադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, հանրային գնումների փորձագետ, Համաշխարհային և Ասիական Զարգացման բանկերի խորհրդատու-փորձագետ Արմենուհի Բուռնազյանը, պետական գնումների փորձագետներ Տ.Մուրադյանը և Է.Գրիգորյանը:

ՀՀ ֆինանսների նախարարության պատասխանատուների հետ քննարկում է ծավալվել «Պետական գնումների մասին» ՀՀ օրենքի որոշ դրույթների և դրանց բարեփոխումների վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով