Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքելուն |armenpress.am|

armenpress.am: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 15-ին Արաբական Միացյալ Էմիրություններ այցի ժամանակ հայտարարել է, որ ԱՄՆ-ն շատ մոտ է Իրանի հետ միջուկային համաձայնագիր կնքելուն, և որ Թեհրանը «որոշ առումով» համաձայնել է պայմաններին։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը։

«Մենք Իրանի հետ լուրջ բանակցությունների մեջ ենք երկարաժամկետ խաղաղության համար, – ասել է Թրամփը։ – Մենք մոտ ենք, գուցե, համաձայնության հասնելուն՝ առանց ստիպված լինելու դիմել որոշակի քայլի։ Դա անելու երկու քայլ կա՝ շատ սիրալիր քայլ և շատ բռնի քայլ, բայց ես չեմ ուզում դա անել երկրորդ եղանակով»։

Այնուամենայնիվ, բանակցություններից տեղյակ իրանցի աղբյուրը հայտնել է, որ ԱՄՆ-ի հետ քննարկումներում դեռ որոշակի բացեր կան լրացնելու։

Մայիսի 11-ին Օմանում կայացել է Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների չորրորդ փուլը։ Կողմերի միջև առաջիկայում նոր բանակցություններ են սպասվում։

NBC News-ի հետ հարցազրույցում Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլա Ալի Խամենեիի խորհրդական Ալի Շամխանին մայիսի 14-ին հայտնել էր, որ Իրանը պատրաստ է համաձայնել ԱՄՆ-ի հետ գործարքի՝ տնտեսական պատժամիջոցների չեղարկման դիմաց։ Ըստ Շամխանիի՝ Իրանը պատրաստ է խոստանալ, որ երբեք միջուկային զենք չի մշակի, կազատվի բարձր հարստացված ուրանի պաշարներից և կհամաձայնի ուրանը հարստացնել միայն մինչև ավելի ցածր մակարդակի, որն անհրաժեշտ է քաղաքացիական նպատակներով օգտագործման համար, ինչպես նաև թույլ կտա, որ այդ գործընթացը վերահսկեն միջազգային տեսուչները։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով