tert.am։ ԱՄՆ Ազգային անվտանգության գործակալության նախկին աշխատակից Էդվարդ Սնոուդենը, որն ապաստան է ստացել Ռուսաստանում, ասել է, որ կվերադառնա Միացյալ Նահանգներ միայն մի դեպքում, եթե իր գործի շրջանակում օբյեկտիվ քննություն իրականացվի: Այդ մասին նա հայտարարել է ԱՄՆ Հանրային ռադիոյին տված հարցազրույցում, հաղորդում է РЕН ТВ-ն:
«Տեղեկության բացահայտման հետ կապված չի կարող լինել արդար քննություն, քանի դեռ չի գնահատել՝ արդյոք ճիշտ քայլ էր այդ տեղեկությունը հրապարակելը», – ասել է նա:
Սնոուդենը նշել է, որ եթե վերադառնա Միացյալ Նահանգներ միայն դատապարտվելու համար, ապա դա սխալ ազդակ կլինի մյուսներին, որոնք ցանկություն ունեն տեղեկություն տարածել իշխանությունների կողմից կատարված խախտումների մասին: