Ռումինիայի նոր նախագահ է դառնում եվրոպամետ Նիկուսոր Դենը |news.am|

news.am:  Կիրակի օրը Ռումինիայում տեղի է ունեցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլը։ Բուխարեստի քաղաքապետ և միևնույն ժամանակ եվրոպամետ քաղաքական գործիչ Նիկուսոր Դանը դարձել է պետության նոր ղեկավար, հաղորդում է Ռումինիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքը։

Պաշտոնի հիմնական հավակնորդներն են ռուսամետ ծայրահեղ աջակողմյան թեկնածու Ջորջ Սիմիոնը և Բուխարեստի քաղաքապետ Նիկուսոր Դանը։

Քվեաթերթիկների 100%-ի հաշվարկից հետո Բուխարեստի քաղաքապետ Նիկուսոր Դանը վերջնական հաղթանակ է տարել Ռումինիայի նախագահական ընտրություններում՝ հավաքելով ձայների 53.60%-ը։

Միաժամանակ, ռուսամետ թեկնածու Սիմիոնը ստացել է ձայների 46.40%-ը։

Նշենք, որ ընտրատեղամասերի փակումից հետո՝ ժամը 21:00-ին, ընտրողների ընդհանուր մասնակցությունը կազմել է 64.72%: Սա 11%-ով ավելի է, քան առաջին փուլում։ Երկրորդ փուլում քվեարկել է ընդհանուր առմամբ 9.99 միլիոն ընտրող Ռումինիայում և ևս 1.64 միլիոն՝ արտերկրում (սփյուռք)։

Ի դեպ, առաջին փուլում իրավիճակն այլ էր։ Սիմիոնը ստացել էր ձայների 40.96%-ը, մինչդեռ Դենը՝ 20.99%-ը։ Ծայրահեղ աջ թեկնածուն կարողացել է այս արդյունքին հասնել սփյուռքի շնորհիվ, որը նրա օգտին տվել է ձայների ավելի քան 60%-ը, իսկ Դանի օգտին՝ 25%-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով