Կայացել է ադրբեջանա-իրանական զորավարժությունների պաշտոնական բացումը |azatutyun.am|

azatutyun.am: Այսօր կայացել է ադրբեջանա-իրանական համատեղ զորավարժությունների պաշտոնական բացման արարողությունը։ «Դրանց մասնակցող զինվորականները մասնակցել են համատեղ զորահանդեսին», – հաղորդում է ադրբեջանական APA գործակալությունը։

«Արարողությանը մասնակցող իրանցի և ադրբեջանցի բարձրաստիճան զինվորականներն ընդգծել են, որ «Արազ 2025» զորավարժությունները նպաստում են երկու երկրների զինված ուժերի միջև փոխադարձ վստահության ամրապնդմանը», – նշված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ։

Իրանական «Թասնիմ» գործակալության տեղեկություններով՝ զորավարժություններն ընթանում են «Ադրբեջանի Հանրապետության կողմից ազատագրված Ղարաբաղի տարածաշրջանում»։

Զորախաղերը շարունակվելու են մինչև մայիսի 21-ը։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով