Երևանի կենտրոնում մեքենաների բախումից բռնկված հրդեհից տուժածներ չկան

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ նախնական տվյալներով տուժածներ չկան։

Հրդեհը մեկուսացվել է 16։50-ին, մարվել՝ 17։08-ին։

Հիշեցնենք՝ փրկարար ծառայությունից հայտնել են, որ ժամը 16:02-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Սիլվա Կապուտիկյան փողոցում ավտոմեքենաներ են բախվել։ 

Դեպքի վայր են մեկնել հրշեջ-փրկարարներ՝ 4 մարտական հաշվարկ։  

Տեղում պարզվել է, որ այրվում է 4 տրանսպորտային միջոցներ, որոնցից 3-ը՝ մարդատար, իսկ 1-ը՝ բետոնախառնիչ։

Տուժածների վերաբերյալ տեղեկությունները ճշտվում են։

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն