Արջի թարմ հետքեր՝ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում

Արջի թարմ հետքեր՝ «Արփի լիճ» ազգային պարկի տարածքում։

Շրջակա միջավայրի նախարարությունը նշում է՝ սա միաժամանակ զգուշացման և ուրախալի փաստի ազդանշան է։ Զգուշացման, քանի որ վայրի կենդանու առկայությունը պահանջում է զգոնություն։ Ուրախալի, որովհետև արջի վերադարձը վկայում է տարածքի էկոհամակարգի վերականգնման ու առողջության մասին։

«Խնդրում ենք զբոսաշրջիկներին և տեղի բնակիչներին՝

Լինել առավել զգոն՝ հատկապես մուտք գործելիս անտառային կամ բարձրադիր տարածքներ,

Չթողնել ընտանի կենդանիներին առանց հովիվի կամ վերահսկողության,

Խուսափել միայնակ շրջելուց վաղ առավոտյան կամ ուշ երեկոյան ժամերին», – նշված է նախարարության հաղորդագրության մեջ։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով