Մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված անձը |civilnet.am|

civilnet.am: Այսօր առավոտյան մահապատժի է ենթարկվել Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա հարձակված Յասին Հուսեյնզադեն։ Այս մասին հայտնել է Իրանի դատական ​​համակարգի տեղեկատվական պորտալը։

Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան վրա 2023-ի հունվարին զինված հարձակում էր տեղի ունեցել։ Իրանի քաղաքացի Յասին Հուսեյնզադեն, զինված Կալաշնիկով ինքնաձիգով ճեղքել էր անվտանգության կետը և կրակ բացել դեսպանատան աշխատակիցների վրա: Հարձակման հետևանքով զոհվել էր դիվանագիտական ​​​​առաքելության անվտանգության ծառայության ղեկավար Օրխան Ասկերովը, իսկ անվտանգության երկու աշխատակից վիրավորվել էին:

 

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով