Կապանում ՌԴ հյուպատոսության բացման ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում․ Լավրով |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքում ռուսական հյուպատոսություն բացելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ են տարվում։ 

Այս մասին ՌԴ ԱԳ նախարարը հայտարարել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ ասուլիսի ժամանակ։ 

«Կապանում ռուսական հյուպատոսություն բացելու ուղղությամբ աշխատանքներ են տարվում։ Մենք շահագրգռված ենք նաև Հայաստանի ու Ռուսաստանի քաղաքների ու համայնքների, շրջանների ու մարզերի միջև եղբայրական կապերի խորացմամբ»,– ասել է Լավրովը։

Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ մինչև մայիս կոնկրետ պայմանավորվածություններ կլինեն Կապանում ՌԴ գլխավոր հյուպատոսությունը բացելու ժամկետների վերաբերյալ: 

Սյունիքի մարզում ռուսական գլխավոր հյուպատոսություն բացելու հարցը քննարկվում է շուրջ երեք տարի։ 2023 թվականի սեպտեմբերից Կապանում աշխատում է հյուպատոսության բացման նախապատրաստական աշխատանքների համար պատասխանատու առաջատար խումբը:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով