Քննարկվել են սահմանամերձ գյուղերում բնակապահովման ծրագրի ընթացքն ու արդյունքները

Հայաստանի աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի նախագահությամբ տեղի է ունեցել նախարարին կից հասարակական խորհրդի նիստ՝ քննարկելու Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի ընթացքն ու արդյունքները։

Ինչպես տեղեկանում ենք ԱՍՀ նախարարության տարածած հաղորդագրությունից, իր խոսքում Նարեկ Մկրտչյանն ընդգծել է գործընկեր հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների ներգրավվածության կարևորությունը՝ սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումների և ծրագրերի իրականացման գործում։

ԱՍՀ նախարարի տեղակալ Դավիթ Խաչատրյանը խորհրդի անդամներին ներկայացրել է բնակապահովման ծրագրի արդյունքները՝ մանրամասնելով գործարքները՝ ըստ բնակավայրերի, ժամանակագրության, բնակչություն/գործարք համադրելիության, ըստ շահառու ընտանիքների ամուսինների գումարային տարիքի։ Նախարարի տեղակալը ներկայացրել է նաև տեղեկատվություն՝ շինարարական աշխատանքների ընթացքի, հատկացված ֆինանսական միջոցների և այլնի մասին։

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում խորհրդի անդամները ներկայացրել են իրենց առաջարկ/դիտարկումները. պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերի ընթացքում դրանք ներկայացնել նաև գրավոր եղանակով՝ նախատեսվող փոփոխությունների շրջանակում դիտարկելու նպատակով։  

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով