Տիգրան Խաչատրյանը և Դոնալդ Լամբերտը մտքեր են փոխանակել հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքի վերաբերյալ

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանն այսօր ընդունել է ԱԶԲ հայաստանյան գրասենյակի տնօրեն Դոնալդ Լամբերտին:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել երկկողմ համագործակցության ներկայիս շրջանակի, ինչպես նաև առաջիկա տարիների համագործակցության առաջնահերթ ուղղությունների վերաբերյալ:

Այս համատեքստում մանրամասն անդրադարձ է կատարվել դպրոցների սեյսմիկ անվտանգության բարելավմանն ուղղված համատեղ աշխատանքներին: Մասնավորապես, կարևորելով այս ուղղությամբ ձևավորված համագործակցության շարունակականությունը՝ զրուցակիցներն արձանագրել են, որ այն նոր ուղենիշներ է սահմանել Հանրապետությունում դպրոցաշինության որակի և անվտանգության տեսանկյունից:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել նաև ընթացիկ համագործակցության մի շարք ուղղությունների, այդ թվում՝ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի իրականացման ընթացքի, ինչպես նաև ոռոգման ենթակառուցվածքների և ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման ուղղություններով ընթացիկ համագործակցության վերաբերյալ:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով