Հայաստանն ու Ադրբեջանը աջակցել են միմյանց թեկնածությունները Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար․ Փաշինյան

Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը հյուրընկալելու համար։ Այս մասին X–ի էջում գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ես նաև ողջունում եմ 2028 թվականին Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովը Ադրբեջանում անցկացնելու որոշումը։ Կարևոր է ընդգծել, որ Հայաստանն ու Ադրբեջանը փոխադարձաբար աջակցել են միմյանց թեկնածությունները՝ գագաթնաժողովը հյուրընկալելու համար»,– նշել է Փաշինյանը:

Նշենք, որ 2026թ–ին գագաթնաժողովը անցկացվելու է Երևանում, իսկ 2028–ին՝ Բաքվում։

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով