Հռոմում ավարտվել է ԱՄՆ-Իրան բանակցությունների հինգերորդ փուլը |1lurer.am|

1lurer.am: Հռոմում ավարտվել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի և Իրանի պաշտոնյաների միջև բանակցությունների հինգերորդ փուլը։ Այն տևել է երեք ժամ։

Իրանա-ամերիկյան խորհրդակցությունների հինգերորդ փուլից հետո Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Հռոմում կայացած հանդիպումից հետո Միացյալ Նահանգները սկսել է շատ ավելի լավ հասկանալ Թեհրանի դիրքորոշումը միջուկային ծրագրի վերաբերյալ։

«Այսօր Հռոմում տեղի ունեցավ Միացյալ Նահանգների հետ անուղղակի բանակցությունների հինգերորդ փուլը։ Ես կարող եմ այն անվանել ամենապրոֆեսիոնալներից մեկը։ Մենք ներկայացրել ենք Իրանի դիրքորոշումը, որը չափազանց պարզ է: Կարծում եմ, որ ամերիկյան կողմը սկսել է շատ ավելի լավ հասկանալ Իրանի Իսլամական Հանրապետության դիրքորոշումը»,- ասել է նա իրանական պետական հեռուստառադիոընկերության եթերում:

Օմանի արտգործնախարար Բադր Ալբուսաիդին էլ X-ի իր էջում գրել է. «Այսօր Հռոմում ավարտվեց իրանա-ամերիկյան բանակցությունների հինգերորդ փուլը՝ որոշ, բայց ոչ վերջնական առաջընթացով: Մենք հույս ունենք առաջիկա օրերին որոշակիացնել մնացած հարցերը, ինչը թույլ կտա առաջ շարժվել դեպի ընդհանուր նպատակ՝ հասնել կայուն և արժանապատիվ համաձայնության»:

Նվիրաբերել

Աջակցիր անկախ մեդիային

Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Թողնել մեկնաբանություն

Ձեր էլփոստի հասցեն չի հրապարակվի: Պարտադիր դաշտերը նշված են *-ով